ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 
  • Պորտապարից` լրբապար («Բաց հասարակության» նենգադավը)

    Պորտապարից` լրբապար («Բաց հասարակության» նենգադավը)

    31.01.2014| 11:21
    Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի սրտում Հայաստանի ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանն է։ Թանգարանում հայոց ազգի խիստ գունագեղ պատմությունն է քոչարի բռնել, զի՜լ ու զրնգուն, սկսած Ք.ծ.ա. 4-րդ հազարամյակից։ Թանգարանի հնագույն մշակույթը համալրված է կեռխաչերով (սվաստիկայով), ձկնակերպ «Վիշապ» քարակոթողներով, քարե աղորիքով, կանացիակերպ կուռքերով, օձագլուխ եղջերագավով, պաշտամունքային կաթսայով, ցորենի ամբարով և, վերջապես, երկնասլաց ֆալլոսով։ Այժմ դառնանք ներկա հրապարակման հերոս-ֆալլոսին։
  • Մանկաբո՞ւյժ,  թե՞ ընտանեկան բժիշկ

    Մանկաբո՞ւյժ, թե՞ ընտանեկան բժիշկ

    31.01.2014| 11:16
    Բժշկության մեջ մանկաբուժությունը, թերևս, ամենակարևոր և պատասխանատու ուղղություններից մեկն է: Սակայն մեզանում սա ևս, ինչպես ամեն ինչ, առանց խնդիրների առաջ չի գնում: Մանկական պոլիկլինիկայի բազմաթիվ մանկաբույժներ մեզ հետ զրույցում նշեցին, որ մոտ ապագայում հնարավոր է իրենք գործազուրկ դառնան, քանի որ մանկական պոլիկլինիկաները փակվելու են, և իրենց գործառույթներն այլ ոլորտ է իրականացնելու:
  • Ապօրինություն՝ Տարոն Մարգարյանի բարձր հովանու ներքո

    Ապօրինություն՝ Տարոն Մարգարյանի բարձր հովանու ներքո

    31.01.2014| 11:11
    Ներկայացվող լուսանկարներն արվել են 2014-ի հունվարի 27-ի առավոտյան։ Վայրը՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնք, Դավիթ Անհաղթի փողոց, թիվ 19/1 շենք։ Քաղաքի հանդեպ հերթական բարբարոս ոտնձգության հեղինակն է Արթուր Ազատի Մուրադյանը, ում աչքը շոյել է փողոցի բանուկ այս հատվածը, աչքը շոյել են, ետքը փախցրել է քունը, և ողջ կյանքում քնահարամ չլինելու նպատակով սույն պարոնը դիմել է մայրաքաղաքի քաղաքապետարանին։
  • «Մենք չենք լինելու ԵԿՄ-ին այլընտրանք»

    «Մենք չենք լինելու ԵԿՄ-ին այլընտրանք»

    30.01.2014| 17:03
    Նախօրեին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունը, որ Հայաստանում առաջիկայում ստեղծվելու է ազատամարտիկների միություն, որը կընդգրկի հանրապետության բոլոր մարզերն ու իր առջև կդնի իշխանափոխության նպատակ, սոցիալական ցանցերում առաջացրել էր մեծ հետաքրքրություն:
  • Անահիտ Բախշյանի հաղորդումը հանցագործության մասին

    Անահիտ Բախշյանի հաղորդումը հանցագործության մասին

    30.01.2014| 16:37
    Երևանի թ. 70 հիմնական դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը, որպես ՊՈԱԿ-ի տնօրեն, «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ից գնել է 10 նոթբուք, համակարգիչները ստացել է անձամբ` պարտավորվելով 90-օրյա ժամկետում վճարել գումարը։ Սակայն, հայցվորի ներկայացմամբ, նշված ժամկետում գումարը չի վճարվել, որից հետո կնքվել է լրացուցիչ համաձայնագիր` ժամկետը երկարացնելով մինչև 2013թ. հուլիսի 31-ը։ Պատասխանողից հօգուտ հայցվորի կբռնագանձվի 2 999 000 դրամ՝ որպես վաճառված ապրանքի դիմաց չվճարված պարտքի գումար, 209 000 դրամ՝ որպես պարտավորության խախտման համար տույժ և ևս 100 000 դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար: Դատարանի վճռի մասին այս լուրը դրված է pastinfo.am կայքում:
  • «Յուրաքանչյուր տասներորդ ռուս կալանավոր անմեղ է, և իր պատիժը կրում է առանց որևէ պատճառի»

    «Յուրաքանչյուր տասներորդ ռուս կալանավոր անմեղ է, և իր պատիժը կրում է առանց որևէ պատճառի»

    30.01.2014| 16:33
    «ՅՈՒԿՈՍ» կազմակերպության նախկին գլխավոր տնօրեն Միխայիլ Խոդորկովսկին, ով վերջերս է ազատ արձակվել բանտից, կարծում է, որ յուրաքանչյուր տասներորդ ռուս կալանավոր անմեղ է, և իր պատիժը կրում է առանց որևէ պատճառի: Լրագրողի հարցին, թե որքան է «անմեղ նստողների» թիվը, Խոդորկովսկին ասել է`«ամբողջովին անմեղները 10 տոկոս են»:
  • Երկրում իշխանափոխության պահանջ է հասունանում  շնորհիվ իշխանությունների

    Երկրում իշխանափոխության պահանջ է հասունանում շնորհիվ իշխանությունների

    30.01.2014| 15:08
    Հայաստանը ևս մեկ ռազմավարական կառույց վաճառեց: Այս անգամ` ամերիկացիներին: «Contour Global» ամերիկյան էներգահոլդինգը 180 մլն դոլարով դարձել է Հայաստանի ամենախոշոր ՀԷԿ համալիրի` Որոտան ՀԷԿ-ի սեփականատեր: Ամերիկյան ընկերությունը նախատեսում է առաջիկա վեց տարում 70 մլն դոլար ներդրում կատարել համալիրի տեխնիկական վերազինման և վերանորոգման համար: ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այս առիթով գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
  • Հայաստանը զերծ է լինելու ԳՁՕ-ներից

    Հայաստանը զերծ է լինելու ԳՁՕ-ներից

    30.01.2014| 14:18
    Այսօր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանում ձկները սնվելու են միմիայն բարձր որակի կերով։
  • «Դուք արտակարգ դրությունը շփոթում եք հանրահավաքի հետ»

    «Դուք արտակարգ դրությունը շփոթում եք հանրահավաքի հետ»

    30.01.2014| 14:08
    «Բանակը Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում օգտագործվում է։ Դուք արտակարգ դրությունը շփոթում եք հանրահավաքի հետ։ Արտակարգ դրությունը շատ ավելի խոր բան է և, Աստված չանի, որ Հայաստանում նորից արտակարգ դրություն լինի»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ խմբակցության կառավարությանը ներկայացրած արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին նախագծի մերժմանը, հայտարարեց Հրայր Թովմասյանը։
  • «Օրրանն» օգնում է տարեցներին

    «Օրրանն» օգնում է տարեցներին

    30.01.2014| 11:42
    Ըստ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրության՝ 2014 թվականի փետրվարի 17-ից Վանաձոր քաղաքի 30 անապահով տարեցների համար կմեկնարկի տաք սննդի ծրագիրը, որը ֆինանսավորվում է աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և նրա տիկնոջ` Անժիի կողմից: